Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը, որը նախատեսված էր ժամը 17.30-ին, չի կայացել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նշենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ ռազմական դրության վերացման և ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգով:
Մելքումյանը նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթը երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն էր:
ԱԺ խորհրդի նիստի չկայացումը նշանակում է, որ տեղի չի ունենա նաև ԱԺ արտահերթ նիստը: