Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբու Դաբիում կայացած ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որի ընթացքում որոշակի խնդիրներ էին առաջացել հայկական ցուցանմուշների տեղ հասնելու և մասնակցության ձևաչափի մասով:
«Այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն և դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ բանի մեջ թերացել են»,- նշեց վարչապետը: