ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն այսօր ժամը 14:30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում:
«Հնարավոր է՝ լսվեն պայթյունի ձայներ: Խնդրում ենք խուճապի չմատնվել:
Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասված է ծառայության Ֆեյսբուքի գրառման մեջ: