Եվրամիության անդամ 27 պետությունների ու կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ երկօրյա արտահերթ գագաթնաժողովի օրակարգի գլխավոր թեման կորոնավիրուսի համավարակն է: Հանդիպումը անցկացվում է այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
ԵՄ անդամ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել պատվաստման գործընթացի հետ կապված խնդիրները, Քովիդ-վկայականների ստեղծումը, ինչպես նաև ԵՄ-ում քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով կիրառվող միջոցները և այդ ֆոնին տնտեսական դժվարությունները:
Գագաթնաժողովի երկրորդ օրը կնվիրվի Եվրամիության անվտանգության և պաշտպանության խնդիրներին: Հանդիպմանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: