«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները բարիկադներով փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը: Նրանց գործողություններին հետևել է Մուշեղ Իսախանյանը, որի հետ «Լուրերն» ուղիղ կապ է հաստատել:
Ներկայացնելով մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանը նշեց, որ քաղաքացիները որոշել են գիշերել Բաղրամյան պողոտայում: Նրանք այդ նպատակով վրաններ են կանգնեցրել, տաք հագնվել:
Քաղաքացիները շրջում են պողոտայում, մթնոլորտը լարված չէ, իրավիճակը կայուն է, կան ոստիկանության ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ տեսանյութում: