Վրաստանի քաղաքային դատարանը «Ամոթ է» քաղաքացիական շարժման ակտիվիստ, ընդդիմադիր հայացքներով «Մթավարի» հեռուստաընկերության լրագրող Նոդար Ռուխաձեին 2000 լարի տուգանք է նշանակել (մոտ 600 դոլար)` վարչապետին վիրավորելու համար՝ գրում է aliq-ը:
Ակտիվիստը բարձրախոսով վանկարկել է «ստրուկներ, խայտառակ ստրուկներ»` այս կերպ իր բողոքն արտահայտելով ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման կապակցությամբ:
Ռուխաձեին մեղադրել են վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու համար: Ըստ ակտիվիստի` ոստիկաններն իրեն բերման ենթարկելու պատճառ են նշել «հատուկ ագրեսիվությունը», իսկ արձանագրության մեջ նշվել է՝ «Ստրուկ է անվանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին»։