Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ այս օրը հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ:
«Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի՝ հանուն այն հարաբերությունների, որոնց համար ամեն օր աշխատում են բազմաթիվ ֆրանսիացիներ և հայեր»,- գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: