Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ Անկախության օրվա առիթով։
«Մեծարգո տիկին վարչապետ,
Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ Էստոնիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումն ու ամրապնդումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության շրջանակներում։
Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, իսկ Ձեր երկրին՝ առաջընթաց և բարգավաճում»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։