Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել:
63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանն առավելության է հասել չեխ Պետեր Նովակի նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ժամանակից շուտ՝ առաջին ռաունդում, պարտության է մատնել բուլղարացի Եվգենի Նաչևին, ընդ որում՝ Մադոյանն առաջին ռաունդում մրցակցին 3 անգամ ենթարկել է նոկդաունի:
Հաղթանակ են տոնել նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանսայանը: Ներսիսյանն առավելության է հասել հնդիկ Կումար Սաչինի, իսկ Մանասյանը Կոսովոն ներկայացնող Ֆոռեն Տոլայի նկատմամբ: