Հանրապետականները Դոնալդ Թրամփին նորից կառաջադրեն որպես նախագահի թեկնածու 2024 թվականին, եթե նա որոշի մասնակցել ընտրություններին: Այս կարծիքը հայտնել է հանրապետական սենատոր Միթ Ռոմնին (Յուտայից) The New York Times-ի հետ հարցազրույցում:
«Ես չգիտեմ՝ արդյոք նա կառաջադրվի՞ 2024 թվականի նախագահական ընտրություններում, բայց համոզված եմ, որ եթե որոշի դա անել, կհաղթի: Շատ բան կարող է պատահել մինչև 2024 թվականը, բայց դատելով ընթացիկ հարցումներից՝ Թրամփը կհաղթի զգալի առավելությամբ»,- ասել է Ռոմնին:
Սենատորը, չնայած Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությանը, քննադատել է Թրամփին հունվարի 6-ի իրադարձությունների համար, երբ նախկին նախագահի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում: