Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքն ազդել են Թուրքիայից այդ երկիր արտահանման ծավալների վրա՝ գրում է ermenihaber-ը:
Թագավորության վիճակագրական ծառայության տվյալներով՝ թուրքական ապրանքների ներկրման ծավալներում ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2020 թ. դեկտեմբերին:
Եթե 2020 թ. նոյեմբերին ներկրված ապրանքների ծավալը կազմում էր 49.194 մլն դոլար, դեկտեմբերին այն կազմել է 13.49 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մոտ 290 մլն դոլար էր:
Սաուդյան Արաբիան նախկինում Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն էր։ Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը տարեկան հասնում էր 3 միլիարդ դոլարի։