Տարեդարձի օրը Նառա Շլեպչյանը դարձյալ Հանրայինում է՝ իր 2-րդ տանը, որտեղ առաջին շնորհավորողները Մեդիա ակադեմիայի սաներն են՝ ապագա հաղորդավարները, որ իրենց առաջին դասն անցկացրեցին հայկական հեռուստատեսության պատմության կենդանի խորհրդանիշի հետ: Ինչպես էր ստեղծվում հեռուստատեսությունը. Շլեպչյանը 65-ամյա հիշողությունների ջերմությունն ու սերն է փոխանցում երիտասարդներին:
1956-ի նոյեմբերի 25-ին ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի թեթև ձեռքով Նառա Շլեպչյանի ճակատագիրն անխզելիորեն կապվեց հայկական հեռուստատեսությանը: Հիմա կարոտով է հիշում 50-ականների Երևանի ստեղծագործ մթնոլորտը, դպրոցական ընկերներին՝ էդմոնդ Քյոսայանին, Արմեն Ջիգարխանյանին, Տիգրան Լևոնյանին: Եվ, իհակե, ուսանողական նստարանից եթերում հայտնվելու ահռելի պատասխանատվությունը: 65-ամյա փորձառությամբ ուսանողներին հուշում է՝ եթերում հնարավոր բնական լինել:
Ինչ սխալներ, վրիպումներ ու թերացումներ է նկատում այսօրվա եթերում՝ հետաքրքրվում են ակադեմիայի սաները: Շլեպչյանը դարձյալ հիշեցնում-նախազգուշացնում է՝ հայերենը վերջնաշեշտ է, որտեղի՞ց եթերում այդքան օտարահունչ շեշտադրումներ: Եվ վերահաստատում է պատրաստակամությունն իր փորձն ու հմտությունները փոխանցել երիտասարդներին:
Եվ Շլեպչյանի գլխավոր խորհուրդը կրտսեր գործընկերներին՝ հեռուստատեսությունը մեծ գայթակղություն է. այստեղ հեշտ է գլուխը կորցնել, պարզապես պետք է միշտ հիշել, որ ծառայում ենք ժողովրդին: