Հայաստանը կաջակցի Արցախին կրթական, մշակութային բարեփոխումներ իրականացնելու հարցում: Խնդիրներին ծանոթանալու և լուծման տարբերակները հստակեցնելու համար Արցախ է գործուղվել Հայաստանի ԿԳՄՍՆ պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ: Օրակարգը հագեցած է եղել քննարկումներով, որոնք հետագայում հստակ ծրագրերի հիմք կդառնան՝ վստահ է Վարդան Դումանյանը:
Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար - Մենք նույն խնդիրն ենք լուծում մեր ժողովրդի համար, մեր աշակերտների համար և լուծելու ենք: Հաստատակամ ենք, ամեն օր քայլ ենք անում դեպի առաջ: Մենք վստահ ենք և տրամադրված ենք գործնական և մարտական՝ այս խնդիրները լուծելու համար:
Արցախի մի շարք դպրոցներում շուտով «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն, գործընթացն արդեն մեկնարկել է: Նախատեսում են նաև Ստեփանակերտի դպրոցներից մեկում անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա հիմնել:
Լուսինե Ղարախանյան, ԱՀ ԿԳՄՍ նախարար - Ծրագրեր, որոնք արժանապատիվ ապրելու միջավայր կստեղծեն:
Նոր տարբերակներ են մշակում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած դպրոցների ուսուցիչներին աշխատանքով ապահովելու և աշակերտների կրթական գործընթացը սահուն կազմակերպելու համար: Նախատեսվում է 20 կրթօջախում երկարօրյա դպրոցի ծրագրի իրագործումը:
Ուսուցիչները նաև դասագրքերի խնդիրն են առանձնացրել, կան, որ հնացաած են: Նաև որոշ առարկաների դեպքում ուսուցիչների պակասից խոսել: Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է՝ դեռ նախորդ տարի ստեղծել են հեռավար ուսուցման կենտրոններ, որ ուսուցչի բացակայության դեպքում դասը չտուժի:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Սա հնարավորություն կտա, որպեսզի այլ դպրոցներից ուսուցիչը միանա և տեղում աշակերտները նստեն դասարանում և առարկայի դասավանդումն ապահովենք:
ՀՀ կառավարության ներկայացուցիչներն Արցախի գործընկերների հետ քննարկել են նաև բարձրագույն կրթության ոլորտում արվող բարեփոխումները: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Արցախի նախագահին: Արայիկ Հարությունյանը ևս կարևորել է Արցախի և Հայաստանի կառույցների գործակցությունը՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նոր ջանքերի գործադրումն Արցախի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում որակը բարձրացնելու ուղղությամբ: