Հայաստանը մասնակցում է Աբու Դաբիի 15-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: 14 հայկական ընկերություն ներկայացված է մեկ միասնական տաղավարով, որոնք տեղում աշխատում են՝ կապեր հաստատելով միջազգային գործընկերների հետ, նաև բացահայտում նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։
Պաշտոնական այցելություններից բացի, հայկական տաղավար են այցելել նաև տարբեր երկրներում ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում միջազգային ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 25-ը:
«Կապեր ենք հաստատել ֆրանսիացիների, գերմանացիների, ռուսների, ղազախների հետ՝ կնքելով պայմանագրեր, որոնք կկոնկրետացվեն Երևանում կայանալիք հանդիպմանը»,- ասել է «Էլեկտրոն» ԲԲԸ արհմիության նախագահ Սերգեյ Ջաղինյանը: