Փետրվարի 24-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 443 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269 438 է՝ գրում է Կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 19 051 թեստավորում, որից 11 825-ը՝ հակամարմինների, 7226-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 246 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 263 257 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 6 մարդ, մահերի ընդհանուր քանակը՝ 3463 է:
Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 2,33%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,36%, վերջին 7 օրվանը՝ 2.36%: