Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Թագավոր Ֆերդինանդ I-ի անվան Ռումինիայի ազգային ռազմական թանգարանի ու Ռումինահայոց Միության աջակցությամբ, լույս է տեսել ռումինական թագավորական բանակի ականավոր գեներալ հայազգի Հակոբ Զատիկի մասին գրքույկը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
«Դիվիզիայի գեներալ Հակոբ Զատիկը մեծ ներդրում է ունեցել Առաջին համաշխարհայինի ժամանակ Ռումինիայի անկախության համար մղվող մարտերում, մասնավորապես, Բուկովինայի ազատագրման գործում»,- գրել է դեսպանը: