Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ վերջին շրջանում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ՝ գրում է ermenihaber-ը:
Ստանոն նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը:
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կոշտ է արձագանքել Ստանոյի հայտարարությանը: Twitter-ում նա եվրոպական կառույցին խորհուրդ է տվել անհանգստանալ նաև Քրդստանի բանվորական կուսակցության համար, որն ընդգրկված է ԵՄ-ի ահաբեկչության ցանկում և վերջերս դաժան մահապատժի ենթարկեց 13 մարդու: