Փետրվարի 15-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ նույն ստորաբաժանման ոստիկանները Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 40-ամյա մի բնակչի։
Ոստիկանությունում պարզվել է, որ փետրվարի 11-ին բերման ենթարկվածը նախնական համաձայնության գալով իր ծանոթներից մեկի հետ՝ գերեզմանատնից հափշտակել են գերեզմաններից մեկի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։ Իրավապահները ճշտել են նաև գողության մյուս մանկակցի ինքնությունը՝ Երևանի 63-ամյա մի բնակիչ։
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք գերեզմանատնից կատարել են մնանատիպ երեք տասնյակ գողություն։ Ըստ նախնական տվյալների ընդհանուր վնասը չափը կազմում է շուրջ 1․800․000 դրամ։ Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: