«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ արած հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ չի հրավիրվել հարցաքննության:
Մանուկյանը Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե քրեական գործի մասին տեղեկացել է մամուլից:
Վազգեն Մանուկյանը նաև տեղեկացրել է, որ փետրվարի 25-ին գնալու են ՀՀ մարզեր: «Ավտոշարասյունով ուզում ենք պտտվել ողջ Հայաստանով, որովհետև գյուղերի վիճակը, կարծում եմ, շատ ավելի վատ է, նրանց տեղեկատվությունը շատ ավելի քիչ է: Այս ալիքների մեծ մասը շրջաններ չի հասնում»,- հայտարարեց Մանուկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում կրկին երթեր ու հանրահավաքներ են սպասվում: