Պատերազմի ընթացքում զոհվածների չնույնականացված մարմինների ԴՆԹ հետազոտությունները, ամենայն հավանականությամբ, տասն օրվա ընթացքում կավարտվեն՝ այսօր անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Հանդիպումից հետո հարազատները կոչով են հանդես եկել՝ դադարեցնել անհնազանդության ակցիաները և չխոչընդոտել Կառավարության աշխատանքը, քանի դեռ չի ճշտվել իրենց որդիների ճակատագիրը:
«Ժողովո՛ւրդ, ուշքի՛ արեք: Սրանց նմաններին էդ փողով մի՛ տարվեք: Փողը էսօր կա, վաղը՝ չկա: Մեր երեխեքը էս հողի համար են գնացել կռվել, մեր երեխեքի արյունը դեռ չի չորացել»,- ասել է զոհված զինծառայողի հայր Ռոման Գևորգյանը:
«Չե՞ք կարողանում մեզ օգնել, ուրեմն մի՛ խանգարեք: Ոչ մի օլիգարխ չեկավ, չհետաքրքրվեց: Թող իշխանությունը փոխվի, նոր... Ի՞նչ եք անելու դուք, ինչո՞վ եք կռվելու, ումո՞վ»,- հավելել է անհետ կորած զինծառայողի մայր Հայկանուշ Մանուկյանը: