ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետի՝ երեկ հրապարակված հարցազրույցում «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը:
Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պետք է ուսումնասիրության առարկա դառնա, թե «ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 %-ով»: Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է՝ «Իսկանդերի» թեման ի սկզբանե շահարկել են նախկին պաշտոնյաները:
«Մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր հայտարարություն է արել ՀՀ-ն 10 տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը, նաև Մովսես Հակոբյանը: «Իսկանդերը» աշխատող է թե չէ՝ կարծում եմ՝ ՀՀ վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի, և՝ անպայման, և ինձ էլ է հետաքրքիր՝ մեր ձեռք բերած «Իսկանդերը» և ընդհանրապես վերջին 15 տարվա ձեռքբերումները սպառազինության առումով ճի՞շտ են եղել, թե՞ սխալ, դրանք աշխատո՞ղ են, թե՞ չէ»,- ընդգծել է Քոչարյանը: