Այս անգամ ԱՄՆ-ին անհանգստացրել է Եգիպտոսի կողմից ռուսական Սու -35 կործանիչների գնումը: Այս առիթով պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգությունն է հայտնել եգիպտոսցի գործընկեր Սամեհ Շուքրիին՝ նրա հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ՝ գրում է lenta-ն:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Եգիպտոսում մարդու իրավունքների իրավիճակը «միշտ լինելու է ԱՄՆ ուշադրության կենտրոնում» և կարևորվելու է երկու երկրների հարաբերություններում: Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
2019-ի մարտին «Կոմերսանտը», վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը պայմանագիր են ստորագրել, որով Մոսկվան Եգիպտոս երկու միլիարդ դոլարի Սու-35 կործանիչներ է մատակարարելու: Միացյալ Նահանգները բազմիցս ճնշում է գործադրել Կահիրեի վրա առաջարկվող գնման հետ կապված և պահանջել է հրաժարվել այդ գործարքից: