Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիերը նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել նորից ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում և առաջնահերթությունների շարքում դիտարկել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը: Այդ մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Ջեքի Սփիեր (ԱՄՆ կոնգրեսական) - «Հպարտ եմ միանալու հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներին և ավելի քան 100 գործընկերոջս, որոնք Բայդենի վարչակազմին կոչ են արել առաջնահերթությունների շարքում դիտարկել Հայաստանին հատկացվելիք տնտեսական աջակցության և հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերը:
Ինձ ոգեշնչել են նախագահ Բայդենի և պետքարտուղար Բլինքենի նախկին հայտարարությունները՝ հաջակցություն Արցախում կայուն խաղաղության հաստատման: ԱՄՆ-ը պետք է արագ գործի և նորից ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում՝ ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը, ինչն իր հերթին կօգնի Արցախի բնակչությանը վերակառուցել իր համայնքները, կպաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը և կկանխի հետագա բռնությունը»: