Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների մասնագիտական և ծառայողական պատրաստվածությունն ստուգելու նպատակով հայկական զորախմբի մշտական տեղակայման վայր է այցելել ռազմակայանի հրամանատարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Խաղաղապահ զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանը ներկայացրել է հայ խաղաղապահների ծառայության պայմանները, իրականացրած աշխատանքները։
Տրվել է «տագնապ» հրահանգ, որից հետո հայ խաղաղապահները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, անթերի կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի»,- ասված է հաղորդագրությունում: