Վրաստանը եվրաատլանտյան ընտանիք մտած պետությունների ժողովրդավարության ուղուց հետքայլ է արել՝ ձերբակալելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային: Այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«ԱՄՆ դեսպանությունը խիստ մտահոգված է գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարին այսօր գրասենյակում ձերբակալելու որոշմամբ: Ափսոսում ենք, որ ԱՄՆ-ի և միջազգային մյուս գործընկերների՝ զսպվածության և երկխոսության հորդորներն անտեսվել են: Մտահոգված ենք նաև իշխանությունների՝ պառակտում առաջացնող հռետորաբանությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: