2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակում Ռուսաստանը պարտավորվել է երեք տարվա ընթացքում գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանի ֆինանսների նախարարությանը՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:
Համաձայնագրի եռամյա գործունեության ընթացքում անցկացվել են ընդհանուր 33 միջազգային, 56 կրթական սեմինարներ, որոնցում իրենց հմտություններն են զարգացրել ՀՀ ֆինանսների նախարարության բազմաթիվ աշխատակիցներ:
Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են ֆինանսատնտեսական ոլորտը կարգավորող օրինագծեր, փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, բարեփոխումների հայեցակարգ միջազգային հարկահավաքության և թվային տնտեսության ոլորտում և այլն:
«Ինտելեկտուալ հարթակներում տարբեր ձևաչափերում համատեղ աշխատանքը՝ սեմինարներ, կրթական ծրագրեր, համաժողովներ, կլոր սեղաններ, էլ ավելի է մերձեցնում երկու երկրների գործընկերներին: Նրանք անկեղծ ջանասիրությամբ փորձում են հանրային ֆինանսների կառավարման ոլորտում գտնել առաջադրված խնդիրների լուծման անհրաժեշտ ուղիներ»,- ամփոփելով համագործակցության առաջին եռամյա ծրագիրը ասել ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը:
Հաշվի առնելով Ծրագրի դրական արդյունքները՝ երկու երկրների ֆինանսների նախարարությունները 2019 թ. կնքել են նոր համաձայնագիր, որի հիման վրա 2020 թվականից շարունակվում է արդեն երկրորդ եռամյա Ծրագիրը: