ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է:
«Կարող եմ նույնիսկ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ղեկավար այսպիսի բարձր վարկանիշ չի ունեցել իր պաշտոնավարման ընթացքում, ինչքան որ այսօր ունի Նիկոլ Փաշինյանը: Թերևս կարելի է 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած վարկանիշի հետ համեմատել»,- նշեց ԱԺ փոխնախագահը: