Ազատության հրապարակից ընդդիմության կողմից հնչող կայծակնային ապստամբության կոչերին անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանց իշխանությունն արձագանքում է օրինականության սահմաններում, ինչը, գուցե, այնքան էլ ընդունված չէ Հայաստանում։
«Նախ՝ եկեք երկու բան արձանագրենք: Իշխանությունն արձագանքում է օրինականության սահմաններում, ինչը, գուցե, այնքան էլ ընդունված չէ Հայաստանում հայտնի հանգամանքների բերումով, բայց իշխանությունն արձագանքում է օրենքի և օրինականության սահմաններում: Եվ, ինչքան տեղյակ եմ, Ձեր նշած գործի հայտարարության կապակցությամբ հարուցված է քրեական գործ և տեղի կունենա քննություն:
Բայց չէի ցանկանա, որ մենք ուղղակի քաղաքական հայտարարությունները խառնենք ապօրինի հայտարարությունների հետ և բոլորը, ամեն ինչը նույն արշինով չափենք, որովհետև, ի վերջո, ժողովրդավարությունը նույնպես շատ կարևոր է մեր երկրի համար, և չի կարելի թույլ տալ, որ որևէ կերպ մեր կառավարության և իրավապահ համակարգի գործունեությունը հնարավոր լինի օբյեկտիվորեն ձևակերպել որպես քաղաքական կամ անձնական հետապնդում:
Դա, իմ կարծիքով, անթույլատրելի է, այլ բան, որ կան դեպքեր, երբ իրավապահ համակարգը ճշգրիտ արձագանքում է, սակայն դատական համակարգի արձագանքներն առնվազն հարցեր են առաջացնում»,- հավելեց Փաշինյանը:
;