Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու ցուցաբերում են մարդասիրական օգնություն:
Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52700 մարդ:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1474 հա տարածք, 462 կմ ճանապարհ, 1467 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24891 պայթյունավտանգ առարկա:
Անցած օրվա ընթացքում ռուս խաղաղապահները ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ, երկու մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտում, որի ընթացքում կարիքավոր բնակիչներին հանձնվել են առաջին անհրաժեշտության առարկաների, սննդամթերքի և հիգիենայի պարագաների 1512 հավաքածուներ: