Երթի ժամանակ ցուցարարները հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի վրա:
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ ուղիղ եթերի ժամանակ, երթի մասնակիցները, այդ թվում՝ կանայք, սկսել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել ռադիոկայանի և աշխատակիցների հասցեին, սպառնացել, որ լրատվամիջոցը փակվելու է:
«Ազատության» լրագրողը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ դրանից հետո, հայհոյանքներ հնչեցնելով, ցույցի մասնակիցները ոտքերով հարվածել են օպերատորին:
Վնասվել է տեսախցիկը. ոստիկանների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվել է: