Եվրամիությունը մեկ շաբաթվա ընթացքում կպատրաստի հակառուսական նոր պատժամիջոցներ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Նրա խոսքով՝ աշխատանքը մեկ շաբաթից ավելի չի տևի: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը «առաջին անգամ մտադիր է պատժամիջոցների նոր ռեժիմ կիրառել մարդու իրավունքները ոտնահարելու համար»:
Նախօրեին հայտարարվել էր, որ Եվրախորհուրդը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք կապ ունեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտելու հետ: