Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները հեռավոր դիտակետերում ծառայող զինծառայողներին շնորհավորել են Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից զինծառայողներին հանձնվել են վկայականներ, ՌԴ ՊՆ գերատեսչական պարգևներ, իսկ դիտակետերում իրենց ծառայությունը լավ կատարած զինծառայողներին հանձնվել են արժեքավոր նվերներ:
Տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորականներին ներկայացվել է Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային խմբերի և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի երգի-պարի համույթի տոնական ծրագիր: Բոլոր դիտակետերում, խմբավորման շտաբում, ինչպես նաև տեղի բնակչության համար մշակույթի տանը մեկ շաբաթվա ընթացքում համույթը հանդես կգա համերգային լայն ծրագրով:
Ներկայումս ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի վերահսկման շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում: Նրանք ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմամբ զբաղվող խմբերի անվտանգությունը: