ՌԴ ԱԻՆ-ի հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունը Երևանից այսօր առավոտյան ուղևորվել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը կազմել է բնակելի շինությունների, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ առաջնահերթ շինանյութերի ցուցակը: Բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ»,- հայտարարել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:
Նրա խոսքով՝ մարդասիրական շարասյունը բաղկացած է վեց բեռնատարից և երկու ուղեկցող ավտոմեքենայից: Շարասյունը Երևանից Եղեգնաձորով կմեկնի Գորիս՝ գիշերակացով: Ակնկալվում է, որ Արցախ կհասնի փետրվարի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ին: