«Շիրակ» ՖԱ-ն համալրվել է երկու հայ ֆուտբոլիստներով: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմին են միացել Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը և 24-ամյա աջ պաշտպան Ռոբերտ Հակոբյանը:
Մեր թիմի կազմում Հայկը հանդես է գալու 89 համարի մարզաշապիկով, իսկ Ռոբերտը՝ 2։
Ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մինչև մրցաշրջանի ավարտը»,- հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: