Նոր թատերաշրջանը Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը սկսում է պրեմիերայով, որը պետք կայանար դեռ մեկ տարի առաջ, եթե չլիներ կորոնավիրուսի համավարակը:
Բեմադրիչ Սամսոն Մովսիսյանը Չեխովի «Երեք քույրը» սկսել է բեմադրել դեռ 1 տարի առաջ. հիմա, երբ թատրոնները կրկին բացում են դռները, փետրվարի 25-ին և 26-ին ներկայացման բեմելն է. տոմսերն արդեն սպառված են, և հանդիսատեսին հետաքրքիր հանդիպում է սպասվում կյանքի ուրախության ու բերկրանքի չեխովյան ձոնի հետ:
Սամսոն Մովսիսյան (ռեժիսոր) - Թատրոնը նոր ներկայացումների պրեմիերաներ կունենա ամբողջ տարվա ընթացքում, նշում է գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը. գարնանը կներկայացնեն ռեժիսոր Լարիսա Մանգասարովայի «Կարմիր գլխարկի» նոր տարբերակը:
Թատրոնի փոքր բեմը տարբեր փորձարարությունների համար մշտապես կտրամադրվի երիտասարդներին. հաջողվածները կներկայացվեն հանդիսատեսի դատին: Տարիներ շարունակ թատրոնը մեզնում փակ համակարգ է եղել, փաստում է Բաբայանը:
Ռուբեն Բաբայան (Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն) - Տիկնիկայինի վերջին նորույթներից մեկն էլ «Հարրի Փոթեր» վիպաշարի տարբեր դրվագներից ստեղծված բեմադրությունն է. արդեն գործակալների միջոցով ստացել են Ջոան Ռոուլինգի համաձայնությունը:
Սամսոն Մովսիսյան - Եվ, իհարկե, մշակութային անցուդարձի ակտիվացմանը զուգահեռ թատրոնը կսկսի նաև մարզային հյուրախաղերը և հատկապես այցերը զորամասեր,որտեղ կներկայացնեն Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» բեմադրությունը, որով, ի դեպ, 4 տարի առաջ բացել էին Շուշիի թատրոնը: