Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ։ Ցուցահանդեսին մասնակցել է 26 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (https://www.eventsbangladeshinparis.fr/)։ Միջոցառումը կազմակերպվել է Բանգլադեշի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:
Միջոցառման բացմանը պաշտոնական ուղերձներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խմբերի նախագահները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բանգլադեշի մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի նախագահ, դեսպան Ք. Տեր-Ստեփանյանը, որը կարևորել է մայրենի լեզվի տեղն ու դերը և կենսունակության ապահովումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման գործընթացներում։
Նշենք, որ 2019 թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» մշակութային արժեքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։