Արցախի Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները:
ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում: