Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հնչող հակահայ հռետորաբանությունը դատապարտելու և համարժեք արձագանքի արժանացնելու կոչով իր գործընկերներին է դիմել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ի հանդիպման ժամանակ:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև խաղաղության պահպանման վերաբերյալ:
Ռուբինյանը կարևորել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը: «ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը: