Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը տոնում է ծննդյան 28-րդ տարեդարձը:
ՀՖՖ-ն շնորհավորել է ֆուտբոլիստին ծննդյան տոնի աթիվ:
Տարոն Ոսկանյանը Փյունիկի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Ազգային հավաքականում իր ելույթները սկսել է մինչև 19 տարեկանների հավաքականից։ Ոսկանյանը ազգային հավաքական է հրավիրվել 2012 թվականին՝ Իտալիայի դեմ խաղում, սակայն չի մասնակցել խաղին։ 2012 թվականի նոյեմբերին իր առաջին խաղն անցկացրել է Լիտվայի հավաքականի դեմ՝ փոխարինելով Ռոբերտ Արզումանյանին։ Հայաստանի հավաքականն այդ խաղում հաղթել էր 4-2 հաշվով: