ԱՄՆ-ում հանրապետական ընտրողների 59 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է սատարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, եթե նա առաջադրվի հաջորդ ընտրություններում: Այդ մասին վկայում են USA Today թերթի և Սաֆոլկի համալսարանի հարցման արդյունքները:
Եվս 46 տոկոսը նշել է, որ մտադիր է հետևել Թրամփին, եթե նա ստեղծի նոր կուսակցություն: Հարցվածների 27 տոկոսն ընդգծել է, որ չի ցանկանում փոխել կուսակցությունը, իսկ գրեթե կեսը համոզված է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է ավելի հավատարիմ լինի նախկին նախագահին:
Հունվարի վերջին տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախկին նախագահը մտադիր է ստեղծել սեփական կուսակցությունը, որը կարող է կոչվել «Հայրենասիրական»: Թրամփը, իբր, դա քննարկել է իր օգնականների և վստահելի այլ անձանց հետ՝ որպես նախագահ պաշտոնավարելու վերջին օրերին: