Երուսաղեմի միացյալ հանձնախումբը փետրվարի 20-ի նիստում որոշել է ֆինանսավորել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցի նախակրթարանի բաժնի վերանորոգման և նոր գույքի ձեռքբերման ծախսերը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Վերանորգությունից հետո 178 սան հնարավորություն պիտի ունենա սովորելու նախակրթարանում: Ընդհանուր ծախսը կազմելու է 11,281,308 դրամ:
Սա Արցախի վերակառուցմանը մասնակցելու Երուսաղեմի միացյալ հանձնախմբի առաջին փուլի ծրագիրն է»,- տեղեկացրել է Բաղդասարյանը: