Կիրակի Եգիպտոսի նավթի նախարար Թարեկ էլ-Մոլլայն այցելել է Իսրայել, հանդիպել իսրայելական պաշտոնյաների, այդ թվում` արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ՝ գրում է ahvalnews-ը: Իսրայելական Times of Israel պարբերականն էլ կարծում է, որ այդ այցը ակնարկ էր Թուրքիային և նախագահ Էրդողանին:
Կիրակի Էլ-Մոլլայի հանդիպումները հաջորդեցին Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների` վերջին շաբաթներին Իսրայել կատարած նմանատիպ այցերին:
2019-ին Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իսրայելի, Իտալիայի, Հորդանանի և Պաղեստինի էներգետիկայի նախարարները պայմանավորվել են ստեղծել Արևելյան միջերկրածովյան գազային ֆորում՝ համատեղ հարթակ, որը վերահսկելու է տարածաշրջանի գազային շուկան: Գործարքը բացառել է Թուրքիային, որը խորացրել է լարվածությունը տարածաշրջանում՝ Միջերկրական ծովի վիճելի ջրերում ածխաջրածինների որոնման գործողություններով: Թուրքիան Եգիպտոսին զայրացրել է նաև «Մուսուլման եղբայրներին» աջակցելու համար: