Նախ՝ Եռաբլուր, հետո՝ Ծիծեռնակաբերդ: Լեհ քաղաքական գործիչը 44-օրյա պատերազմի օրերից արշավ է սկսել՝ Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ: Թոմաշ Բուչեկը ստորագրահավաք էր սկսել՝ Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Հաագայի դատարան հայց ներկայացնելու և Ալիևին դատապարտելու համար պահանջով:
Թոմաշ Բուչեկ (Լեհ քաղաքական գործիչ) Ադրբեջանի կողմից բռնության, միջազգային օրենսդրության, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիայի խախտումների մասին մեծածավալ փաստաթղթեր կան իմ ձեռքին: Մարդու իրավունքները գերակա են, իսկ Ադրբեջանը ստորաբար խախտում է բոլոր օրենքները՝ գերիներին պահելով անազատության մեջ;
Բուչեկի պահանջն է՝ Բաքուն պետք է Հայաստան վերադարձնի բոլոր գերիներին: Մեկ ամսում հավաքագրել և բուկլետով հրատարակել է Ալիևի բոլոր վայրագությունները: 1500 գրքույկ ուղարկել է աշխարհի տարբեր անկյուններ: Առաջին օրինակը ուղարկել է հենց Ալիևին: Ստացել է: Փաստացի ստացման տեղեկագիրը հրապարակել է սոցիալական հարթակներում:
Թոմաշ Բուչեկ - Գրքույկի միայն առաջին մասն է հրատարկվել: Առաջիկա օրիերին լույս կտեսնի Ադրբեջանի հանցավոր գործողությունները Արցախում բուկլետի 120 էջանոց երկրորդ մասը: Բոլորս պետք է պայքարենք ցեղասպանությունները պատժելու և կանխելու համար:
Ադրբեջանի հանցագործությունները չհրապարակելու համար լեհ գործչին Բաքուն կաշառք էր առաջարկել՝ Ադրբեջանի կառավարությունը քեզ կտա 50 000 դոլար, եթե դու չհրատարակես քո գիրքը։ Եթե հետաքրքրված ես, Facebook-ի քո էջում դիր Բաքվի նկարը: Բուչեկը Բաքվի նկարի փոխարեն հրապարակեց կաշառքի փորձի առաջարկն ու պատասխանը Ալիևին՝ ազատ արձակեք հայ գերիներին:
Թոմաշ Բուչեկ - Ես զուգահեռներ եմ անցկացնել Արցախյան պատերազմի և երկրորդ համաշխարհայինի միջև, որտեղ հազարավոր լեհ գերիներ սպանվեցին; Սա հարց է, որտեղ չկա իմը, քոնը: Կա կյանքի իրավունք: Չգիտես ինչու աշխարհը լռում է: Դա ևս մասնակցություն է հանցագործությանը:
Թոմաշ Բուչեկի հայազգի փաստաբանը եվրոպացի և հայ գործընկերների հետ քննարկում է գործընթացի հետագա փուլերը: Բաբկեն Խանզադյանը անվտանգության նկատառումներով փակագծեր չի բացում: Մի քանի եվրոպական երկրներում ադրբեջանի դեսպանատները բողոքի նոտա են բարձրացրել: Փորձում են երկխոսության դուրս գալ, բայց, փաստաբանն ասում է՝ ապարդյուն:
Բաբկեն Խանզադյան (Փաստաբան) - պետք է միանանք, մի բռունցքի նման պայքարենք, որ մեր տղաներին մի օր շուտ տուն բերենք, դա շատ կարևոր է:
Թոմաշ Բուչեկը երրորդ անգամ է Հայաստանում: Առաջինը 2018-ին էր: Հետո գիրք գրեց՝ «Հայ մոր լացը. 1988թ Սումգայիթի հայերի ցեղասպանությունը»: Ծիծեռնակաբերդի բարձունքից Ալիևին տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին լույս կտեսնի նոր գիրք Սումգայիթի մասին: Հիշեցնում է՝ Սումգայիթը ցեղասպանություն է, պետք է արդարադատություն լինի: