ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ Բաքոյանն առաջարկել էր ազգային փոքրամասնությունների տոնը նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում ազգային փոքրմասնությունները մշակութային փառատոն են անցկացնում: Օրվա հետ կապված փոփոխությունը պայմանավորված է Արցախյան պատերազմով, որը մեկնարկեց սեպտեմբերի 27-ին և յոթ տարին մեկ տոնը համընկնելու է հենց այդ օրվա հետ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: