ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սուգ է հայտարարել՝ ի հիշատակ մոտ կես միլիոն ամերիկացիների, որոնք մահացել են կորոնավիրուսից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ԱՄՆ դրոշները 5 օր իջեցված կլինեն:
Ըստ worldometers.info կայքի թարմացվող տվյալների՝ ԱՄՆ-ում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 511 000 մարդ: