Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Վալդեմար Գերդտն անհանգստացած է Ուկրաինայի կողմից Ղրիմի ջրային շրջափակումից և որոշել է ստուգել՝ արդյոք դա միջազգային օրենսդրության խախտում չէ՞: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Տարածքի քաղցրահամ ջրի մատակարարումը դադարեցնելը միջնադարյան պաշարման մի տեսակ է: Բունդեսթագում պետք է քննել, թե ինչ սկզբունքներով է Ուկրաինան որոշում կայացրել քաղցրահամ ջրից զրկել Ղրիմը, մինչդեռ Գերմանիան միլիոնավոր եվրոներ է ներդնում Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների զարգացման համար»,- ասել է Գերդտը:
Գերմանացի պատգամավորը համոզված է, որ «ժողովրդավարական ու հանդուրժող արևմտյան հասարակությունը» չպետք է լռի տարածաշրջանի բնակչությանը խմելու ջրից զրկելու որոշման հարցում:
Իսկ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը որոշել է քրեական գործ հարուցել թերակղզու ջրային շրջափակման կազմակերպիչների նկատմամբ` այն համարելով ցեղասպանություն: