2020 թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատում իրականացնող մասնագիտական խումբն Արցախում է։
Մասնագետներն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում անձի անկախ կյանքի հմտությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Բացի դրանից՝ ձեռք է բերվում անհրաժեշտ պրոթեզի տեսակի և դրա ֆունկցիոնալության վերաբերյալ տեղեկատվություն, տրամադրվում է եզրակացություն մասնագիտական վերականգնման, բնակարանի և հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։