Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է Ավստրալիայի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ կարևորելով «մարդկանց հավասար իրավունքներն ու ինքնորոշումը»՝ որպես երեք հավասար սկզբունքներից մեկը, որը պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղը դեպի կայուն խաղաղություն՝ հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Մարիս Փեյնը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել աջակցել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ԼՂ կարգավորման գործում հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտին: Օրեր առաջ էլ ավելի քան 3000 ավստրալացի ստորագրել են Ավստրալիայի խորհրդարանին ուղղված միջնորդագիր՝ Ավստրալիային կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը: