Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Բենևենտոյին» և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել է 82-րդ րոպեին։
57-րդ րոպեից «Բենևենտոն» խաղացել է 10 հոգով․ Կամիլ Գլիկը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել է խաղադաշտից։ Ավելացված ժամանակի վերջին րոպեներին տեխնիկական գոտուց հեռացվել է նաև հյուրերի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին։
Այս հանդիպումից հետո «Ռոման» վաստակած 44 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը: