«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է Արցախի օգնության ծրագրի հիմնովին նոր փուլ. այսուհետ այն կաջակցի այնպիսի նախագծերի, որոնք օժանդակում են և խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: Այս մասին հայտնում են նախաձեռնությունից:
Պատերազմից հետո «Ավրորայի» կողմից մեկնարկած ծրագիրն AraratChallenge նախաձեռնության միջոցով մարդասիրական անհապաղ օգնություն էր տրամադրում արցախցիներին:
Այս նոր փուլով անցում է կատարվում կայունությանն ուղղված ծրագրերին, որոնք կապահովեն երկարաժամկետ ազդեցություն եւ կընդգրկեն ֆինանսավորման նախագծեր, որոնք աջակցում են փոքր ձեռներեցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը եւ կխթանեն տնտեսությունը: Միեւնույն ժամանակ նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ պահպանելու եւ առաջ մղելու հայկական ժառանգությունը տարածաշրջանում: Այն նաեւ կշարունակի աջակցել նախագծերի, որոնք անմիջական օգնություն են տրամադրում Արցախի անապահով համայնքներին:
Արցախի մարդասիրական ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն ընդհանուր 581.740 ԱՄՆ դոլար (300.660.500 դրամ) է հատկացրել՝ աջակցելով 57 տեղական և միջազգային նախագծի: